Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը կիսել են հայ ժողովրդի ցավը․ Իգոր Շչեգոլև

24 Ապրիլի 2026, 13:15

Քաղաքականություն

Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը հենց սկզբից կիսել են հայ ժողովրդի ցավը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Իգոր Շչեգոլևը, որը եկել էր Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նա ծաղիկներ է խոնարհել եկեղեցական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

«Մենք բազմիցս հաստատել ենք, որ դատապարտում ենք 1915 թվականի իրադարձությունները և միշտ եղել ենք, մնում ենք ու կլինենք հայ ժողովրդի կողքին»,- ասել է Իգոր Շչեգոլևը։