«Ինտեր»-ը 21-րդ անգամ հռչակվեց Իտալիայի չեմպիոն. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ
04 Մայիսի 2026, 10:46
Իտալիայի Սերիա A-ի 35-րդ տուրում մայիսի 3-ին Միլանի «Ինտեր»-ը «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարմա»-ի նկատմամբ։
Երկրորդ գոլի հեղինակը 80-րդ րոպեին դարձել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, միլանյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Մրցակցի դարպասը գրավել է նաև Մարկուս Թյուրամը (45+1’)։
Հանդիպման գլխավոր մրցավարն էր Կևին Բոնաչինան։
Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերը» վաստակել է 82 միավոր և առաջնության ավարտից երեք տուր առաջ ապահովել ոսկե մեդալները։ Երկրորդ տեղում գտնվող «Նապոլի»-ից առավելությունը կազմում է 12 միավոր։