Միասին պետք է ապահովենք մեր հասարակության համախմբումը. Արամ Վարդևանյան

13 Մայիսի 2026, 21:58

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուներից Արամ Վարդևանյանն ազդարարում է՝ փոփոխությունները գալիս են։

«Մենք հայտարարել ենք, որ փոփոխությունները գալիս են: Այս դիրքորոշումը բխում է հենց մեր հանրության ակնկալիքից ու պահանջներից: Ակնհայտ է, որ իսկապես վերջին տարիների իրադարձությունները՝ նվաստացուցիչ պարտություններից, պատերազմներից մինչև հասարակության պառակտումն ու տարբեր խմբերի բաժանումը, թույլ են տալիս հաստատապես պնդելու, որ պետք է այդ ամենը թողնել անցյալում, և հենց դա պետք է արվի փոփոխությունների միջոցով: Մենք միասին պետք է ապահովենք մեր հասարակության համախմբումը։

Մենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, և միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը»,- նշել է Վարդևանյանը: