Եթե ՀՀ-ում օրենքի տրամաբանությունը գործում է, պետք է լինի վերաքվեարկություն․ Արամ Վարդևանյան

14 Հունիսի 2026, 20:12

Քաղաքականություն

Մենք ներկայացրեցինք մեր դիրքորոշումը ԿԸՀ-ին։ Մենք ներկայացրել ենք այնպիսի հիմքեր, որոնք ակնհայտ են դարձնում, որ այս ընտրությունների արդյունքները պետք ե ճանաչվեն անվավեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։

« Եթե ՀՀ-ում օրենքի տրամաբանությունը գործում է, վերաքվեարկությունը պետք է լինի, բայց դա ներկայիս իշխանությունների համար ցանկալի չէ»,- նշել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ Հայասատնում ապօրինությունների մասշտաբը, ժողովրդավարության սկզբունքի նսեմացումը գնալով ավելի է մեծանում։

Վարդևանյանը նաև ընդգծել է, որ ԿԸՀ-Ն 1 ժամվա մեջ պետք է հրապարակի իր որոշումը վերաքվեարկության վերաբերյալ։

Հիմա եթերում