Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Ալի Խամենեիի հուղարկավորությանը

01 Հուլիսի 2026, 11:34

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կժամանի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը։

Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ հավելելով, որ Խամենեիի հրաժեշտի արարողությունը կանցկացվի հուլիսի 4-ին և 5-ին Թեհրանում, իսկ հուղարկավորության արարողությունը՝ հուլիսի 6-ին կրկին Թեհրանում, իսկ Ղոմ քաղաքում հուղարկավորությունը կանցկացվի հուլիսի 7-ին։ 

Ալի Խամենեին սպանվել էր 2026 փետրվարի 28-ին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասված առաջին հարվածների ժամանակ։

Հիմա եթերում