ՌԴ-ն երկարաձգել է երկիր մուտքի նոր կանոնների փորձնական ծրագիրը

03 Հուլիսի 2026, 17:43

Քաղաքականություն

Ռուսաստանի իշխանությունները մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել են երկիր մուտքի նոր կանոնների ներդրման փորձնական ծրագիրը, որը նախատեսում է «RuID» բջջային հավելվածի միջոցով նախապես դիմում ներկայացնելու կարգը։

2026 թվականի հունիսի 30-ից փորձնական ծրագրի շրջանակում աշխատանքային կամ ուսումնական նպատակով Ռուսաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են «RuID» հավելվածի միջոցով ներկայացվող դիմումում նշել մուտքի և երկրում գտնվելու նպատակը։ Այս տվյալներն օգտագործվում են միգրացիոն ոլորտում պետական ծառայություններ ստանալու ընթացքում անձի ներկայացրած տեղեկությունները հաստատելու համար։

Փորձնական ծրագիրը շարունակում է առանց վիզայի մուտքի թվային մեխանիզմի փորձարկումը, որի նպատակն է պարզեցնել և համակարգել միգրացիոն ընթացակարգերը։