Ամերիկացի ինժեներները ՀՀ–ում ուսումնասիրել են TRIPP–ի իրականացման տեղանքը
10 Հուլիսի 2026, 11:50
Ամերիկացի ինժեներները Հայաստանում ուսումնասիրել են «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման տեղանքը։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության էջում։
«Անցյալ շաբաթ Հայաստանում ընդունեցինք ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությանը։ AECOM–ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին TRIPP–ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով։ Այդ ամենը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»,– ասված է դեսպանության հաղորդագրությունում։