Իրանում գոհ են TRIPP-ի շուրջ Հայաստանի ցուցաբերած թափանցիկությունից․ Միրզոյան

07 Հոկտեմբերի 2026, 18:34

Քաղաքականություն

«TRIPP»-ի շուրջ այն աժիոտաժը, որը երբեմն միտումնավոր ներկայացվում է, ամենևին չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանի հարցին, թե ինչպիսի՞ն է TRIPP-ի վերաբերյալ իրանական կողմի ընկալումը։

«Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ ողջ գործընթացում մեր ցուցաբերած լիակատար թափանցիկությամբ, բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությամբ, ինչպես նաև այն տնտեսական հնարավորություններով, որոնք ենթակառուցվածքների գործարկումը կարող է ընձեռել հենց Իրանին»,- նշել է ԱԳ նախարարը։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ Իրան կատարած այցի ընթացքում ունեցած քննարկումները ցույց են տվել, որ իրանական կողմը լիովին տեղեկացված է ընթացող գործընթացներից, իսկ նախագծի շուրջ շրջանառվող բացասական թեզերն ու մտահոգություններն արհեստականորեն են գեներացվում։

Հիմա եթերում