Այդ ոճիրը կատարած ահաբեկչին կարո՞ղ է մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին

07 Հոկտեմբերի 2026, 18:50

Քաղաքականություն

ՀՀ դատական համակարգում հարցը պետք է քննվի, պետք է լինի դատարանի որոշում և օրինական ուժի մեջ մտած վճիռ, որից հետո բոլոր ընթացակարգերը պետք է իրականացվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին, թե արդյոք հնարավոր է Ադրբեջանին հանձնել ոճիր գործած ադրբեջանցի ահաբեկչին։

Արձագանքելով վարչապետին՝ Նարեկ Կարապետյանը նշել է․

«Մենք այլ բան չենք պահանջում, քան ահաբեկչություն գործած անձին հայկական օրենքների ողջ խստությամբ դատելը, որպեսզի նա իր պատիժը կրի քննչական մեկուսարանում՝ որպես իրական հանցագործ։ Դրա համար պետք չէ ուղղաթիռներ բարձրացնել կամ սուզանավեր գործի դնել․ պարզապես պահպանեք օրենքն ու Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը»։

Հիմա եթերում