ՌԴ կառավարությունը ճշտում է Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքը դադարեցնելու մասին տվյալները ․ Զախարովա

Հայաստանում «Միր» վճարային քարտերի գործառնությունները դադարեցնելու մասին տվյալները հստակեցում են պահանջում, ՌԴ կառավարությունն այս պահին զբաղվում է դրանով: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դա լրացուցիչ հստակեցում է պահանջում, ինչով էլ այժմ զբաղվում է համապատասխան գերատեսչությունը և կառավարությունը»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Հիշեցնենք, որ ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը 2024թ. մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում եւ POS-տերմինալներում, բացառություն կկազմի «ՎՏԲ Հայաստան» բանկի (ռուսական ՎՏԲ-ի դուստր-բանկ) ենթակառուցվածքը։

Հիմա եթերում