Միրզոյանը չի մասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ հանդիպմանը

09 Ապրիլի 2024, 10:00

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց Բադալյանը՝ չնշելով հանդիպմանը չմասնակցելու պատճառները:

Հիմա եթերում