Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ ծառեր են տնկել

22 Ապրիլի 2024, 17:34

Մշակույթ

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ, Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցու և հայկական գերեզմանատան տարածքում հոգևորական Ներսես Խանանյանի նախաձեռնությամբ տնկվել է 27 տույա: Այս մասին հայտնում է Ղրիմի հայկական ընկերության տելեգրամյան ալիքը։

Ծառերը տնկել են եկեղեցու բարերարների, հայկական գերեզմանատան հոգաբարձուների խորհրդի անդամների ընտանիքները, Ղրիմի հայկական ընկերության նախագահ Գեորգի Հակոբյանը, ինչպես նաև Հայ կրթական կենտրոնի սաները, Խորեն եպիսկոպոս Ստեփանեն, Ղրիմի հայ երիտասարդների համագումարի ներկայացուցիչներ, «Արարատ» և «Միասնություն» պարային համույթի անդամները։