Էրդողանը շատ անհուսալի դաշնակից է. Բոգդան Բեզպալկոն՝ Փաշինյան-Էրդողան բանակցությունների մասին

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։

Ըստ փորձագետի՝ Էրդողանի և Փաշինյանի միջև հանդիպումներն արվում են նպատակներին հասնելու համար, որոնք չեն համընկնում հայ ժողովրդի նպատակների հետ։

«Վաղուց Փաշինյանին որպես Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչ չեմ ընկալում: Նա մարդ է, որի առջև դրված է որոշակի քաղաքական խնդիր, որը նա փորձում է լուծել հօգուտ իրենից վեր կանգնածների։ Նրանք մարդիկ են, որոնք ընդհանրապես չեն ներկայացնում Հայաստանը կամ հայ ժողովրդին։ Ուստի Էրդողանի հետ նրա հանդիպումները, ամենայն հավանականությամբ, այս բնույթի են։ Այսինքն՝ սրանք հանդիպումներ են, որոնք արվում են նպատակների և խնդիրների հասնելու համար, որոնք չեն համընկնում հայ ժողովրդի, հայ բնակչության և Հայաստանի Հանրապետության նպատակներին ու խնդիրներին»,- ասել է Բեզպալկոն։

Նրա խոսքով, Փաշինյանի առջև շատ կոնկրետ խնդիր են դրել ՝ Հայաստանը պոկել Ռուսաստանից ցանկացած պատրվակով, ցանկացած հնարավորությամբ, Ռուսաստանի հասցեին ցանկացած մեղադրանքներով։

«Այսպիսով, նա կատարում է այս խնդիրը: Էրդողանը շատ անվստահելի դաշնակից է, նա ավելի շատ իրավիճակային ուղեկից է: Ուստի դժվար թե նրանք (Փաշինյանն ու Էրդողանը) կարողանան Հայաստանի համար օգտակար որևէ բան քննարկել»,- եզրափակել է Բեզպալկոն։