Աշոտ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է վաղաժամ ազատ արձակման միջնորդությունը

30 Հուլիսի 2026, 18:35

Քաղաքականություն

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանը մերժել է նրան վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Փաշինյանական արդարադատությունը մերժեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վաղաժամ ազատ արձակման միջնորդությունը: Դրսից ներկրված անարժեքության և գաղափարական սնանկության պայմաններում Աշոտ Մինասյանը, որպես հայրենիքի նվիրյալ, կշարունակի մնալ ճաղերի հետևում, իսկ տեսակ և սկզբունք չունեցողները կշարունակեն որոշումներ կայացնել»,- գրել է պատգամավորը: