Աշխարհի առաջնության շնորհիվ մարդիկ խաղադրույքներ դնելով տնտեսական աճ են ապահովել․ Քրիստինե Վարդանյան
17 Սեպտեմբերի 2026, 13:20
Իշխանության ներկայացուցիչը 2018 թվականի հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կապել է աշխարհի առաջնության ընթացքում կատարված խաղադրույքների հետ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ասում է՝ 2018 թվականի հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11 տոկոս։ Աշխարհի առաջնության շնորհիվ մարդիկ ստավկա դնելով տնտեսական աճ են ապահովել։ Հիմա տնտեսական աճի նոր մոդելի հետ գործ ունե՞նք։ Ստավկաներով տնտեսական աճի ապահովո՞ւմ։ Դուք լրիվ այլ մոդել էիք խոստանում»,- ասել է նա։