Բաքվի շոուին Երևանը ոչ մի կերպ չի արձագանքում. ստացվում է ՝ Գանձասարը ադրբեջանակա՞ն է
14 Սեպտեմբերի 2026, 17:30
Ազգային Ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը դատապարտող որևէ խոսք չի հնչեցնում Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարության վերաբերյալ, թե Գանձասարն ու Դադիվանքն, իբր, հին աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են, իսկ հայկական կողմը վերականգնման անվան տակ միջամտություններ է կատարել հուշարձաններին՝ վնասելով դրանց ճարտարապետական իսկությունն ու սկզբնական տեսքը։
«Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են»,- ասել է Ռուբինյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը սա խայտառակություն է որակում՝ այն բնորոշելով որպես սեփական պատմության ուրացում։ Նա հիշեցրել է, որ կատարվածին որևէ գերատեսչություն չի արձագանքել։
«Խաղաղությունն ամենևին չի նշանակում սեփական պատմության ուրացում»,- հայտարարել է Աննա Գրիգորյանը՝ կրկին ակնկալելով ԱԺ նախագահի հստակ դիրքորոշումը։
Մանրամասները՝ տեսանյութում։