Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարության ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում

13 Հոկտեմբերի 2025, 11:20

Քաղաքականություն

Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարության ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Օրակարգում ներառված է համագործակցության զարգացումը հիմնական ոլորտներում՝ տրանսպորտ, էներգետիկա և մաքսային։

Քննարկվում են նախագծեր, որոնք կարող են ամրապնդել տարածաշրջանային կապերը և մեծացնել երկրների միջև տնտեսական ինտեգրացիան։