ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 մլրդ դոլարը․ Գալուզին

13 Մայիսի 2026, 12:30

Քաղաքականություն

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ապրանքաշրջանառությունը 2025 թվականին հասել է ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով 95 միլիարդ դոլարը։ Այս մասին Գելենջիկում մեկնարկած «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի 6-րդ Կենտրոնաասիական համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Միության գոյության ընթացքում հաջողվել է հասնել նշանակալի տնտեսական արդյունքների՝ ցուցադրելով դրա դիմակայունությունն արտաքին ցնցումների նկատմամբ։ Միության հիմքում ընկած ապրանքների, կապիտալի, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքը եվրասիական «հնգյակի» համար դարձել է գլխավոր մրցակցային առավելություններից մեկը, տնտեսական աճի շարժիչ ուժ և, որպես հետևանք, կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման գործիք։ Դրա ապացույցներից մեկն էլ Միութության ներսում ապրանքաշրջանառությունը, որը 2025 թվականին հասել է ռեկորդային մակարդակի՝ ավելի քան 95 միլիարդ դոլարի»,- ասել է նա։

Ինչպես նշել է Միխայիլ Գալուզինը, արտասահմանյան երկրները ուշադրություն են դարձնում եվրասիական տնտեսական ինտեգրման դրական արդյունքներին և ձգտում են դառնալ Եվրասիական տնտեսական միության գործընկերներ։