Երբ կանգնած կլինենք, կանգնեք և չնստեք՝ մինչև չնստենք․ ՔՊ-ականը՝ ընդդիմադիր տղամարդկանց
15 Սեպտեմբերի 2026, 13:32
Ճիշտն ասած, ընդդիմադիր տղամարդիկ դանակը ոսկորին են հասցրել, ու չի լինի էլ այս մասին չխոսել: Այս մասին ԱԺ ամբիոնից ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Ուրեմն, 1,5 ամիս է, ինչ խորհրդարանը սկսել է աշխատանքը, մեր կանայք ինչ խոսում են, պտտվում, ասում են՝ կին եք, թե չէ, կպատասխանեինք։
Ի՞նչ խնդիր ունեք մեր սեռի հետ, հարգելի ընդդիմադիր տղամարդիկ։ Պետք չի սեռով առանձնացնել կնոջը՝ որպես հարգանքի արժանի։ Եթե այդքան ասպետական կեցվածք ունեք, ինչո՞ւ եք նստած հիմա։ Չէ՞ որ, երբ կինը կանգնած է, տղամարդն էլ պետք է կանգնի, և պետք է նստի այն ժամանակ, երբ կինը կնստի։ Ուրեմն, այսուհետ, եթե նման ասպետական վարքագիծ ունեք, խնդրում եմ՝ երբ կանգնած կլինեք, կանգնեք և չնստեք՝ մինչև չնստենք»,- նշել է ՔՊ-ական պատգամավորը։