Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է
06 Հուլիսի 2026, 19:54
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է և կներկայացվի դատարան՝ կալանքի համար։ Այս մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ Ըստ տեղեկությունների՝ Ծառուկյանի հետ ձերբակալվել է ևս մեկ անձ։
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ խուզարկության ընթացքում Գագիկ Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են և մասնագետները նրանց տեղափոխելու են այլ վայր։