Գալուզինը՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանի հնարավոր կորուստների մասին

06 Հունիսի 2026, 13:04

Քաղաքականություն

Եվրամիությանն անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի ինչպես իր հիմնական արտահանման շուկաները, այնպես էլ աշխատանքային միգրացիայի համար կարևոր ուղղությունները։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Հայաստանը ներկայումս հասանելիություն ունի ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի հսկայական միասնական շուկային։ Եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, այդ հնարավորություններն այլևս չեն լինի։ Համապատասխանաբար, երկիրը կկորցնի իր հիմնական արտահանման շուկաներն ու աշխատանքային միգրացիայի ուղղությունները։ Այսինքն՝ կորուստները կարող են կազմել Հայաստանի ՀՆԱ-ի տասնյակ տոկոսներ»,- նշել է նա։

Գալուզինի խոսքով՝ մտահոգիչ է նաև այն, որ Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ վարում է թշնամական քաղաքականություն, աջակցում է Կիևին և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ միասին նպատակ ունի ռազմավարական պարտություն հասցնել ՌԴ-ին։

Այս պայմաններում, դիվանագետի գնահատմամբ, Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանի և Եվրամիության միջև մերձեցումը «չի կարող հարցեր չառաջացնել»։

Հիմա եթերում