Հայաստանի հետագա մասնակցությունը ԵԱՏՄ-ում կախված է ընտրությունների արդյունքներից․ Անդրեյ Արեշև
20 Մայիսի 2026, 21:30
Քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը «Ռուսաստանը և աշխարհը․ երկխոսություններ-2026» 10-րդ միջազգային համաժողովի շրջանակում Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հավանականությունը։
«Կարծում եմ, որ առայժմ շահագրգիռ կողմերը կսահմանափակվեն ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ում հետագա մասնակցության հեռանկարների քննարկմամբ։ Սակայն, ամեն դեպքում, վերջնական որոշումները կընդունվեն հունիսի 7-ի ընտրություններից հետո՝ կախված դրանց արդյունքներից։
Այս հարցի շուրջ երբեմն հուզական հայտարարությունների և կարծիքների փոխանակման համատեքստում ավելի հավանական է սպասել ռուսական կողմից որոշակի թիրախային քայլերի։ Դրա օրինակներից մեկն էլ վերջերս «Ջերմուկ» հանքային ջրի հետ կապված պատմությունն էր»,- ասել է Արեշևը։