ՀՀ իշխանությունը, Արցախով մտահոգվելու փոխարեն, մեզ արգելում է հայրենիք այցելել. Ասլան Ասլանյանի տեսաուղերձը

21 Հուլիսի 2023, 10:47

Քաղաքականություն

Սփյուռքահայ Ասլան Ասլանյանը, որի մուտք Հայաստանի տարածք նախօրեին արգելվել էր, տեսաուղերձ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Հայաստան էր գալիս ընտանիքի ու երեխաների ընկերների հետ՝ հայրենիքում արձակուրդն անցկացնելու: Նրա խոսքով՝ 9 ժամ սպասել է չեզոք գոտում, ցավով է նշում, որ տարբեր ազգեր ազատ մուտք ունեին Հայաստան, իսկ ինքը՝ ոչ:

«Մեր հայրենիքի, Արցախի ծանր վիճակի պատճառով ես անհարմար եմ զգում իմ մուտքը Հայաստան արգելելու մասին խոսելու համար: Ցավն այն է, որ այսօր և Արցախը շրջափակված է, և Արցախի ժողովուրդը սովի է մատնված, Հայաստանի իշխանությունը, Արցախով մտահոգվելու փոխարեն, մեզ արգելում է հայրենիք այցելենք: Նիկո՛լ, լավ լսի՛ր, այս բոլորի համար դու պիտի պատասխան տաս», — ասել է նա: 

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին վաղ առավոտյան ժամը 4-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Նիդեռլանդների քաղաքացի Ասլան Ասլանյանին թույլ չեն տվել ՀՀ սահմանը հատել: Նրան որևէ իրավական պատճառաբանություն չեն ներկայացրել և որևէ բացատրություն չեն տվել: Ավելի քան տասը ժամ օդանավակայանի չեզոք գոտում մնալուց հետո, միայն, Ասլանյանին պաշտոնապես տեղեկացրել են, որ նրա մուտքը ՀՀ արգելված է: