ՀՀ ԿԲ-ն կանխիկ ռուսական ռուբլու ընդունման սահմանափակումներ չի սահմանել

08 Հուլիսի 2026, 16:30

Քաղաքականություն

Հայաստանի Կենտրոնական բանկը չի սահմանել սահմանափակումներ՝ կանխիկ ռուսական ռուբլու ընդունման հետ կապված։ Այս մասին «Ազատությանը» հայտնել են Կենտրոնական բանկից։

«Ինչ վերաբերում է կարգավորող մարմնի կողմից բանկերի համար կանխիկ ռուսական ռուբլու ընդունման սահմանափակումների հարցին, ապա նշենք, որ Կենտրոնական բանկը նման սահմանափակման հետ կապված որևէ որոշում չի ընդունել և ֆինանսական կազմակերպությունների հետ որևէ հաղորդակցում չի իրականացրել. ինչպես արդեն նշվեց՝ ֆինանսական կազմակերպություններն իրենց գործունեությունը պետք է կազմակերպեն ինքնուրույն՝ Հայասատնի օրենսդրության, միջազգային օրենքների և գործընկեր բանկերի երկրների օրենքների պահանջներին համապատասխան»,- նշված է պատասխանում:

Հիմա եթերում