Ժպտացե՛ք, ժպտացե՛ք․․․ Ժպտում է նա, ով վերջում է ժպտում․ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին

15 Սեպտեմբերի 2026, 12:03

Քաղաքականություն

«Մարդուն մեղադրում են փողոցներում ավտոմատով գռցնելու մեջ, բայց էդ մարդը նստած է կաշառքի համար, իբրև թե։ Ես հասկանում եմ, որ հարմար է ընդդիմության կոստյումը կամ վիճակը։ Այնպիսի տպավորություն է, որ այստեղ իշխանություն նստածն էլ է ընդդիմություն։ Համբերեք, շատ չի մնացել»,- այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն՝ անդրադառնալով իշխանության այն թեզերին, թե Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին Գյումրիում կրիմինալի կենտրոն է եղել։

«Այն հարցերը, որ տրվում է պարոն Մխիթարյանին, ընդհանրապես իշխանությանն են տրվում։ Ժպտացե՛ք, ժպտացե՛ք․․․ Ժպտում է նա, ով վերջում է ժպտում»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը՝ դիմելով տեղից ռեպլիկներ հնչեցնող ՔՊ-ականներին։