Լեզու, մշակույթ, եկեղեցի. ամեն ինչ ունենք Էստոնիայում, որպեսզի մեր երեխաները հայ մնան. Ռազմիկ Իվանյան

16 Մայիսի 2025, 20:30

Հայեր

Էստոնիայում ամեն ազգի հնարավորություն են տալիս՝ ունենալու իր համայնքը, մշակույթը, գրականությունը, ամեն ինչով աջակցում են համայնքներին: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Էստոնիայի հայկական ազգային միության նախագահ Ռազմիկ Իվանյանը:

Նրա խոսքով՝ էստոնիայում գործում են կիրակնօրյա հայկական դպրոցներ, սպորտային ընկերություններ, կա ֆուտբոլի թիմ, եկեղեցի, ռադիո, մշակույթի կենտրոն։

Ընդհանուր առմամբ, ըստ Ռազմիկ Իվանյանի, Էստոնիայում բնակվում է 1600-2000 հայ, կա հայկական 10 կազմակերպություն, որից 7-ը գործում է Էստոնիայի հայկական առաջին ազգային միության ներքո:

«Էստոնիայի կառավարությունը, մշակույթի նախարարությունն աշխատում են միության հետ: Օրենսդիր և գործադիր մարմիններում ունենք հայեր: Հայ համայնքին Էստոնիայում ընդունում, գնահատում են։ Ամեն ինչ ունենք Էստոնիայում, որ մեր երեխաները հայ մնան՝ լեզու, մշակույթ, բացի այդ, նշում ենք և՛ պետական, և՛ եկեղեցական բոլոր տոները»,-հավելել է Ռազմիկ Իվանյանը: