Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի. Զոհրաբյան
27 Ապրիլի 2026, 13:30
Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել: Այս մասին հայտնել է Փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Ինչպես հիշում եք, 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 10 եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որով կոչ էին արել քաղաքացիներին 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին միանալ իրենց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը:
Դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի հրահրած հրաժարականի գործողության համար ներկայացած անձինք Մայր Տաճարի մոտ դրսևորել էին խուլիգանական վարքագիծ»,-նշել է փաստաբանը: