Մենք խոսում ենք մատաղացու գառի և գայլի մասին․ Ղևոնդյանը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

17 Ապրիլի 2026, 22:45

Քաղաքականություն

Հայկական բանակը 44-օրյա պատերազմում չի պարտվել, մենք ունեցել ենք պայմանավորված պարտություն քաղաքական որոշմամբ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Հայաստանի Զինված ուժերն ու զինվորը եղել է վերջին 30 տարվա ամենալեգիտիմը բոլոր սոցհարցումներով։ Ի՞նչ էր պետք գործող իշխանությանը 2018 թ-ին․ լեգիտիմազրկել և թուլացնել հանրային վստահությունը բանակի նկատմամբ։ Մեր զինվորն ասֆալտի վրա շատ լուրջ խնդիր է լուծել, խնդիր, որը շատ գերտերությունների բանակներ ունակ չէին լինի լուծել»,- նշել է Ղևոնդյանը։

Նրա խոսքով՝ վերջին 7 տարում Նիկոլ Փաշինյանի որևէ տեքստում ուժեղ բառը չի օգտագործվում։

«Նա միշտ խոսում է հանձնվելու մասին, կոնսենուսի մասին, և երբեք չի խոսում պայքարի, դիմադրության մասին։ Նա ասում է՝ մենք պետք է հանձնենք, տանք, իսկ վերջին փայլատակումն այն է, որ մեր անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է։ Այս պարագայում մենք խոսում ենք մատաղացու գառի և գայլի փոխհարաբերությունների մասին»,- եզրափակել է քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում