Մի քիչ դժվար եմ պատկերացնում 6 ամսվա բյուջեն քննարկել կես ժամում․ Լիանա Մանուկյան

16 Սեպտեմբերի 2026, 12:04

Քաղաքականություն

Մի քիչ դժվար եմ պատկերացնում 6 ամսվա բյուջեն քննարկել կես ժամում։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը՝ դժգոհություն հայտնելով քննարկման համար սահմանափակ ժամանակ հատկացնելու կապակցությամբ:

«Դա, իհարկե, շատ վրդովեցրեց մեր իշխանական պատգամավորներին։ Նրանք ընթացքում անընդհատ բողոքում էին, որ ստիպված են լսել այդ բոլոր հարցերը, ստիպված են երկար աշխատել։ Իսկ թե որքան են սիրում մեր իշխանական պատգամավորներն աշխատել, կարող եք տեսնել հիմա՝ դահլիճում նրանց ներկայությունից։ Երեկ հայտարարությունների ժամին իշխանական պատգամավորների 64 հոգուց նիստում ներկա էր 20-ը»,- ասել է նա։