Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները

19 Մայիսի 2025, 09:57

Քաղաքականություն

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտնել է Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետութուն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Չախոյանին բերման են ենթարկել, ապա ոստիկանական բաժանմունքից տեղափոխել հիվանդանոց։ Ավելի ուշ նա ազատ է արձակվել։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Չախոյանը հայտարարել է մանկապարտեզի շինարարության հետ կապված կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին։ Միջադեպին արձագանքել է Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է: