Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
04 Նոյեմբերի 2026, 08:52
Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով նաեւ 3 վիրավոր կա։
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսն այս պահին վիրահատվում է, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է: