Փաշինյանն ու իր շրջապատը Հայաստանը տանում են աղետի. Ռաֆայել Օրդուխանյան
17 Հունվարի 2025, 22:55
Քաղաքագետ Ռաֆայել Օրդուխանյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, թե ինչ կփոխվի ԱՄՆ-ում Թրամփի գալուստով, նաև Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ գործընկերության համաձայնագիրը։
«Արդյոք Ամերիկան կապահովի Հայաստանի անվտանգությունը։ Բացարձակապես ոչ, չի ապահովվի ոչ մի պարագայում։ Ամերիկան երբեք ոչինչ չի անի իր հիմնական գործընկերներից մեկին` Թուրքիային վնասելու համար։ Իսկ Թուրքիան, առնվազն Էրդողանի օրոք (Թուրքիայի նախագահ), բացարձակապես նպատակաուղղված և անվերապահորեն ադրբեջանամետ դիրքորոշում է ունենալու։ Փաստացի թողնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության կառույցները՝ Հայաստանը մենակ է մնում երկու թշնամիների հետ»,- ասել է Օրդուխանյանը։
Ըստ փորձագետի՝ Հայաստանը կորցրել է Ռուսաստանի համար բարեկամ երկրի կարգավիճակը։
«Ես կարծում եմ, որ Փաշինյանը և իր շրջապատը Հայաստանը տանում են դեպի աղետ։ Նիկոլ Փաշինյանը Հուդան է, ով վաճառել է իր հայրենիքը և իր հայրենակիցներին: Հայաստանն այժմ կորցրել է Ռուսաստանի համար ոչ միայն դաշնակցի, այլ նույնիսկ բարեկամ երկրի կարգավիճակը։ Միրզոյանի (ՀՀ արտաքին գործերի նախարար) ժամանումը Մոսկվա հիմա բացարձակապես ավելորդ է։ Իմ տեսանկյունից, Ռուսաստանն արդեն որոշում է կայացրել Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ, ուստի այս այցը ոչինչ չի լուծի, քանի դեռ Ռուսաստանի հետ հարաբերություններում արմատապես նոր արտաքին քաղաքականության որոշ կետեր չբերեն։
Թեև, կարծում եմ, այս դեպքում էլ վստահություն այս ղեկավարության նկատմամբ չի լինի։ Ռուսաստանն այժմ բավականաչափ այլ հարցեր ունի, որոնք պետք է շտապ լուծվեն։ Իսկ Հայաստանն այլևս առաջնահերթություն չէ։ Ընտրությունը կատարել է Հայաստանի ղեկավարությունը։ Կանցնի մի որոշ ժամանակ, և հետո պարզ կդառնա, որ սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, ճանապարհ դեպի աղետ, ճանապարհ դեպի փաստացի Հայաստանի պետականության վախճանի սկիզբ»,- նշել է Օրդուխանյանը։
Հարցազրույցի ժամանակ քննարկել ենք, թե ինչ սպասել Թրամփի առաջիկա նախագահությունից և ինչպես կարող ենք գնահատել Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ գործընկերության համաձայնագիրը։