Alpha News-ը շարունակում է ընդլայնել իր միջազգային մեդիա ներկայությունը՝ գործարկելով պարսկերեն ալիքի չորրորդ թողարկումը։ Նոր հարթակը պարսկալեզու լսարանին մատուցում է օպերատիվ լրատվություն, խորքային վերլուծություններ և բացառիկ նյութեր՝ տարածաշրջանային կարևոր իրադարձությունների վերաբերյալ։
Չորրորդ թողարկման ընթացքում խոսվել է Հայաստանի տարանցիկ ուղիների նկատմամբ Ղազախստանի հետաքրքրության, ՀՀ-ի տնտեսական զարգացման մասին։ Անդրադարձ է կատարվել նաև նրան, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Իրանի ռազմական դոկտրինը Կովկասում։
Այս թողարկմանը խոսվել է նաև ՀՀ-Իրան լոգիստիկ համագործակցության ընդլայնման, Իրանում Պարսից ծոցի ազգային օրվա և մի շարք այլ թեմաների մասին։
Alpha News-ի պարսկերեն ալիքը նպատակ ունի ամրապնդել տեղեկատվական կամուրջները Իրանի և պարսկալեզու այլ համայնքների հետ՝ ապահովելով վստահելի և արդիական բովանդակություն։
Չորրորդ թողարկումը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://youtu.be/0X9VVUIpAxA?si=Pmf6iys8YkpAeAJT