Alpha News-ի պարսկերեն ալիքի յոթերորդ թողարկումն արդեն հասանելի է
26 Մայիսի 2026, 13:44
Alpha News-ը շարունակում է ընդլայնել իր միջազգային մեդիա ներկայությունը՝ գործարկելով պարսկերեն ալիքի յոթերորդ թողարկումը։ Նոր հարթակը պարսկալեզու լսարանին մատուցում է օպերատիվ լրատվություն, խորքային վերլուծություններ և բացառիկ նյութեր՝ տարածաշրջանային կարևոր իրադարձությունների վերաբերյալ։
Յոթերորդ թողարկման ընթացքում խոսվել է Երևանում անցկացված հայ-թուրքական ջրային հանձնաժողովի նիստի, Կովկասում «Զանգեզուրի միջանցքի» նախագծի ձախողման, TRIPP նախագծի մասին։
Այս թողարկմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախազգուշացմանը Երևանին, Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին և մի շարք այլ թեմաների։
Յոթերորդ թողարկումը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://youtu.be/GXNzSiRw0D4։