Բաքվի նոր ուլտիմատումը. Ի՞նչ է պահանջում Ադրբեջանը Սահմանադրությունից. Alpha Newsroom 04․08․2026
04 Օգոստոսի 2026, 21:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
🔹Հարձակում Երուսաղեմի Հայոց Թաղամասի վրա. Հայ Դատի հանձնախմբի խիստ արձագանքը
🔹Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ գործող մեխանիզմը ստեղծվել է ոչ բարեկամ պետությունների կողմից՝ երկիրը կործանելու համար:
🔹 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները քննադատել են պետական կառավարման համակարգը և իշխանության կադրային քաղաքականությունը։
🔹Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքով՝ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն տարածքային պահանջներ պարունակող դրույթները
🔹Ադրբեջանը մեծ մասամբ կատարել է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանն իր պարտավորությունները. այժմ հերթը հայկական կողմինն է. հայտարարել է Ջեյհուն Բայրամովը
🔹ՌԴ-ում կասեցվել է Հայաստանից ներմուծված 70 հազար շիշ ջրի և գազավորված ըմպելիքի վաճառքը
🔹Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը
🔹Դավիթ Ղազինյան. 2015 թվականին ՀԷՑ-ը ձեռք բերելիս Սամվել Կարապետյանը շահույթ ստանալու ակնկալիք չի ունեցել
🔹ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու համար անհրաժեշտ է կոնսենսուս. Վիկտոր Վասիլև
🔹ՀՀ ԱԳՆ. ԵՄ անօրինական միգրանտների կենտրոն ստեղծելու հարց պաշտոնական Երևանի հետ չի քննարկվել
🔹Վասիլի Կոլտաշով. Հայաստանի ներքաղաքական պայքարը հարվածում է երկրի տնտեսությանը
🔹Պավել Դուբրավսկի. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հավանական են
🔹Լարվածություն ԱՄՆ-ում. Ինչու՞ է ICE-ն կրկին ակտիվացրել ներգաղթային ստուգումներն ու ձերբակալությունները
🔹Փողի փոխարեն ԵՄ-ն Հայաստանին ապօրինի միգրանտներ կնվիրի՞. Բենիամին Մաթևոսյան