Հայոց ցեղասպանություն-110. Փաշինյանը ՀՅԴ-ին մեղադրում է Բաքվին սադրելու մեջ. Alpha Newsroom 24.04.2025
24 Ապրիլի 2025, 21:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
🔹Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. մեկուկես մլն զոհերի ոգեկոչման և պահանջատիրության օր
🔹Մեր արդար դատի պահանջատիրությունը չունի իր մեջ ատելություն ու թշնամանք. Ամենայն Հայոց Կաթողիկոս
🔹Այսօր մենք բարեկամ չունենք, մեր ժողովրդի միակ ու ճշմարիտ բարեկամն իր զավակների համախմբումն է. Արամ Ա Կաթողիկոս
🔹Սահմանազատված և սահմանագծված սահմաններով ՀՀ-ն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը. Նիկոլ Փաշինյան
🔹Ադրբեջանական զինուժը Սյունիքում կրակել է բնակելի տան ուղղությամբ. Փաշինյանը դատապարտել է Բաքվի վարքագիծը
🔹Փաշինյանը դատապարտել է նաև ջահերով երթին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրելը
🔹Ռուսաստանում եղբայրական հայ ժողովրդի վիշտը միշտ ընկալել են որպես սեփական վիշտ. Մարիա Զախարովա
🔹Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ՀՀ քաղաքականության առաջնահերթությունը չէ. Սեմյոն Բաղդասարովի մեկնաբանությունը
🔹Իրանահայերը Փաշինյանին դավաճանության մեջ են մեղադրել. «Այդ վանկարկումներն ինքնաբուխ էին». Արամ Շահնազարյան
🔹Թբիլիսիում ջահերով երթի ժամանակ հայ համայնքը պահանջել է, որ վրաց հասարակությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիան՝ հատուցի
🔹Մեր ամենամեծ խնդիրը Հայաստանի կառավարությունն է, հենց նա պետք է լիներ արդար դատի ջահակիրը. Անետ Մոսկոֆյան