Հրմշտոց՝ տնտեսվարողների և ոստիկանների միջև. Կոբախիձեն Հայաստանում է. Alpha Newsroom 30.01.25
30 Հունվարի 2025, 21:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
🔹 Տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարարության մոտ: Ակցիայի ժամանակ քաշքշոց է սկսվել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև:
🔹 Լեմկինի ինստիտուտը՝ ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի ասածների մասին: «Նրա անիմաստ հայտարարությունները ստեղծում են վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա»:
🔹 Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով ժամանել է Երևան:
🔹 Հայաստանը հնարավոր է համարում ընթացակարգերի պարզեցումը հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո. ՀՀ ԱԳ նախարար:
🔹 Հայաստանն աջակցում է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գաղափարին:
🔹 Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհուրդը տարածել է հայտարարություն՝ արձագանքելով հունվարի 24-ին Ցյուրիխում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին:
🔹 Փաշինյանի հետ հանդիպմանը շվեյցարահայ համայնքը չի հավատացել իր լսածին. Սարգիս Շահինյան
🔹 Չռազմականացված ԵՄ առաքելությունը չի կարող վատ ազդեցություն ունենալ. Արամ Գևորգյան
🔹 ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգվեց
🔹 Անհնար է լինել միաժամանակ հակադիր տնտեսական և իրավական համակարգերում. Անդրեյ Կլիմով
🔹 Օվերչուկը ևս ամբողջությամբ չի բացում Փաշինյանի աշխարհաքաղաքական ընտրության մանրամասները. Բենիամին Մաթևոսյան
🔹 Համաշխարհային բանկի հայացքը ՀՀ տնտեսությանը. Կառույցն ընդգծում է դրամական հոսքերի անկումը և՛ ՌԴ-ից, և՛ ԱՄՆ-ից. Լիլիա Ամիրխանյան
🔹 Թրամփի վարչակազմում պետք է լինեն հայամետ գործիչներ. Եղիսաբեթ Չուլջյան