Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Էթնիկ կոդ Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Ողջո ՜ւյն, թուրքական վիլայե՛թ». Գլխավորը՝ Փաշինյանի հարցազրույցից

26 Հոկտեմբերի 2023, 23:00

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Հոկտեմբերի 25-ին հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հերթական հարցազրույցը արևմտյան լրատվամիջոցներից մեկին, այս անգամ ամերիկյան The Wall Street Journal-ին։ Պատասխանելով Ռուսաստանի հետ երկրի պատմական հարաբերությունների մասին WSJ-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց կենտրոնանալ իր թուրք հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի շատ ավելի երկար պատմության վրա։ «Այստեղ են բոլոր հարցերը, և այստեղ են բոլոր պատասխանները», — ասաց նա:

Սա Նիկոլ Փաշինյանի այս տարվա առաջին նման հայտարարությունը չէ, որի էությունը հանգում էր Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների «խորացման» ծրագրի հռչակմանը, ընդհուպ, մինչև նրանց հետ տարածաշրջանային, ժամանակավոր ռազմաքաղաքական ինչ-որ մի միության ստեղծումը։

Դեռ այս տարվա հուլիսին, ելույթ ունենալով հերթական ասուլիսում, Փաշինյանը ընթերցեց ասուլիսի բացման խոսքը, որի էությունը հանգում էր նրան, որ «Հայաստանը տարածաշրջանում իր համար անվտանգության երաշխիքներ է փնտրում»։

Այս հայտարարությունները, The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասված խոսքերը, ինչպես նաև այն հայտարարությունները, թե «Հայաստանը վերանայում է հայրենասիրության իր մոդելը», մի քանի պարզ ճշմարտությունների ֆիքսում էին.

  1. Արևմուտքը՝ որպես արտատարածաշրջանային սուբյեկտ, պատրաստ չէ Հայաստանին անվտանգության և տարածքային ամբողջականության ռազմական երաշխիքներ տալ։ (Հուսամ, որ ոչ ոք չի կարծում, թե Ֆրանսիայից 3 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելը կամ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների ներկայությունը, որոնք արձանագրում են ռուսական զորքերի տեղաշարժը հենց Հայաստանի տարածքում, ցույց են տալիս «Արևմուտքի պատրաստակամությունը՝ ապահովելու ՀՀ անվտանգությունը»):
  2. Անվտանգության այս երաշխիքը պետք է լինի Հայաստանի ինտեգրումը «Թուրքիայի և Ադրբեջանի հետ տարածաշրջանային ժամանակավոր ռազմաքաղաքական միությանը»։

Կարող եք հարցնել՝ ինչո՞ւ «ժամանակավոր»։ Ժամանակավոր, այն պատճառով, որ դրանից հետո, Բաքուն, Անկարան և Երևանը, համատեղ կավարտեն Փաշինյանի կողմից նախապես հայտարարված՝ «Ռուսաստանի ինքնակամ ելքը տարածաշրջանից», ինչից հետո Բաքուն և Անկարան կկլանեն Հայաստանը:

Նիկոլ Փաշինյանը գիտի, որ ամեն ինչ հենց սրան է գնում, մնացածը «աղմուկ է ու ծխածածկույթ», իսկ Փաշինյանի հայտարարությունները «հայկական պետականության գոյության ցիկլերի» մասին, որոնք ավարտվում են «պետականության փլուզմամբ», կապված են հենց այն բանի հետ, որ մարդկանց արդեն պատրաստում են այս սցենարին։

Այն ճանապարհը, որով այժմ Հայաստանին տանում է երկրի իշխանությունը, լիակատար և անվերապահ կապիտուլյացիա է, որը փաթեթավորված է Արեւմուտքի հետ, բայց իրականում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքի ձևավորմամբ։

Հարց կարող է առաջանալ՝ արդյոք Հայաստանի ղեկավարությունը և անձամբ Փաշինյանը չե՞ն հասկանում այս գործընթացի հետևանքները։ Եթե գործընթացը դիտարկեք իշխանության պահպանման տրամաբանության տեսանկյունից, ապա կհասկանաք, որ միայն «թուրքական Հայաստանում» անձամբ Փաշինյանն ունի քաղաքական ապագա։ Դե, իսկ եթե, նույնիսկ, այս «թուրքական Հայաստանը» չլինի, ապա չի լինի այն հայցվորը, որը հետագայում կարող է պատասխանատվության կանչել ներկայիս իշխանության ամբողջ թիմին։ Եթե նախկինում կար «չկա մարդ՝ չկա խնդիր» արտահայտությունը, ապա ժամանակակից Հայաստանում, իր ղեկավարության ձեռքով, պետական ապարատի տոտալ քաղաքական լոյալության պայմաններում, այն վերածվեց «չկա պետություն՝ չկա խնդիր» արտահայտությանը։

Եթե այս մարդու ձեռքից չբռնենք, ապա ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլ նույնիսկ 1915 թվականի Ցեղասպանության իրադարձությունները բոլորին «մանկական զբոսանք» կթվան, և կարևոր է, որ հայ քաղաքական և գործարար վերնախավը սա հասկանա:

Ճգնաժամի ամբողջ խորությունն ու սպառնալիքների ամբողջ մասշտաբը չհասկանալը, այս ամենի թյուրըմբռնումը, ինչպես երևում է,