Երբեք պետք չէ վստահել թուրքին․ «Ժողովուրդն է խոսում»
11 Ապրիլի 2025, 23:55
«Ժողովուրդն է խոսում»․Alpha News-ի այս նախագծի շրջանակներում մենք հարցախույզ ենք արել մայրաքաղաք Երևանում
և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջինշրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։
Մեր հարցախույզի մասնակիցները կոշտ ու հստակ դիրքորոշում ունեն հայ-թուրքական հնարավոր բարեկամության մասին։
«Ցեղասպանությունը 1915 թվին չի եղել, այն 1886 թվականից սկսվել է գյուղերից, գյուղացի անգրագետ,խեղճ ու կրակ մարդկանցից։ Կամաց-կամաց հասել են մինչև Ստամբուլ, Անկարա և այլն»,- ասել է մի տղամարդ։
«Կարծում եմ, որ երբևէ հնարավոր չէ հայ-թուրքական բարեկամություն։ Չենք կարող ջնջել մեր պատմությունն ու գնալ առաջ»,- նկատել է մեկ այլ զրուցակից։
Նրանք սխալ են համարում հայ-թուրքական սահմանը բացելը՝ ընդգծելով,որ դա կվնասի հայկական տնտեսությանը։
«Թուրքի լավը ո՞րն է, երբեք պետք չէ վստահել թուրքին»,- ասել է մի քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։