ՔՊ-ն երդման տեքստից հանում է ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունների կարևորագույն բաղադրիչները․ Վարդևանյան

14 Սեպտեմբերի 2026, 12:40

Քաղաքականություն

Երդման տեքստից, փաստորեն, առաջարկվում է հանել «համազգային նպատակ» ձևակերպումը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով Ազգային ժողովի պատգամավորի երդման տեքստում կատարվող փոփոխություններին։

Նրա խոսքով՝գործող իշխանությունը, տարիներ շարունակ խոսելով ժողովրդավարությունից, փաստացի հեռացնում է պետության բարձրագույն ուղղվածությունն ու հիմնարար պարտավորությունները արտացոլող ձևակերպումները։

Ըստ Վարդևանյանի՝ իշխանությունը, որը վերջին ութ տարիների ընթացքում անընդհատ բարձրաձայնել է ժողովրդավարության արժեքների մասին, երդման տեքստից հանում է ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունների կարևորագույն բաղադրիչները։

Հիմա եթերում