Սողանք, կարկուտ և ոչնչացված բերք. Աղձք և Քաղցրաշեն գյուղերի բնակիչները՝ հորդառատ անձրևների հետևանքների մասին

14 Մայիսի 2025, 12:12

Քաղաքականություն

Արագածոտնի մարզի Աղձք գյուղում կարկուտը ոչնչացրել է ամբողջ բերքը: Այս մասին լրագրողներին հայտնել են գյուղի բնակիչները։

Նրանք իշխանություններից աջակցություն են պահանջում՝ նշելով, որ բախտի քմահաճույքին են թողնված։ Գյուղացիները դժգոհություն են հայտնել հակակարկտային կայանքների աշխատանքից, որոնք ժամանակին չեն աշխատել։

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում էլ հորդառատ անձրևների պատճառով ակտիվացած սողանքը վնասել է բնակիչների տներն ու հողատարածքները։