Վրաստանն անվերապահորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Իրակլի Կոբախիձե

25 Մարտի 2024, 15:41

Քաղաքականություն

Վրաստանն անվերապահորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

«Ես ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի կարևորությունը, որ կարողանանք պայքարեն տարածաշրջանի մարտահրավերների դեմ։ Վրաստանն աջակցում է կայունության, խաղաղության և համատեղ ապրելու ջանքերին Հարավային Կովկասում։

Մենք, իսկապես, հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, Վրաստանը պատրաստ է դրականորեն աջակցել այդ գործընթացին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։