Զելենսկին սխալվեց այնպես, ինչպես մեր երկրի ղեկավարն է հիմա սխալվում․ Բալաբեկ Բարսամյան
28 Փետրվարի 2025, 23:57
Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը։ Այն անցել է բավականին լարված մթնոլորտում։ Զելենսկին պաշտոնական արարողակարգից դուրս է ներկայացել Թրամփին։
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է հեռուստամեկնաբան Բալաբեկ Բարսամյանի հետ։
«Զելենսկիի պահվածքը էթիկայի կանոններից զուրկ էր։ Զելենսկին փոխեց իր տերերին։ Երկրներն անկախ են, բայց լիակատար անկախություն չկա։ Երկիրը պիտի հաշվի առնի, թե ինչ տարածաշրջանում է գտնվում, ինչ կախվածություն ունի իր հարևաններից ու ռեգիոնում խաղացող հարևաններից։ Ըստ դրա՝ պիտի քայլեր անի։ Զելենսկին սխալվեց այնպես, ինչպես մեր երկրի ղեկավարն է հիմա սխալվում»,- նկատել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ նոր աշխարհակարգը երկու հոգի է ձևավորում՝ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը։
«Թրամփն ու Պուտինը ամբողջ աշխարհին մեսիջ ուղարկեցին՝ նոր աշխարհակարգ են ձևավորում։ Թրամփը հասկացավ՝ միանձնյա, միաբևեռ հնարավոր չէ լինել այլևս։ Պետք է հին քաղաքակրթության մեծ տերությունների հետ խաղալ։ Թրամփն ու Պուտինն արդեն որոշակի խաղի կանոններ են թելադրել»,- ասել է Բալաբեկ Բարսամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։