5 հոգանոց ընտանիքը կստանա 150 հազար դրամ աջակցություն. Նարեկ Կարապետյան

01 Մայիսի 2026, 16:36

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է կարևոր սոցիալական ծրագիր, որը կուսակցությունն առաջարկում է քաղաքացիներին։

«Հայաստանում կան տասնյակ հազարավոր ծայրահեղ աղքատ ընտանիքներ։ Մենք տեսնում ենք աղքատություն, որը վայել չէ 21-րդ դարին, Եվրոպային և մեր նման պոտենցիալով երկրին»,- ասել է նա։

Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ մշակել են ծրագիր, ըստ որի՝ 5 հոգանոց ընտանիքը կստանա ամսական 150 հազար դրամ, որպեսզի լուծի տնտեսական, առողջապահակա և սննդի հետ կապված խնդիրները։

Ըստ նրա՝ ծրագրով ստեղծվելու է նաև աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրումներ կկատարեն աշխարհի տարբեր երկրներից։