Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Հայ-իրանական հարաբերություններ, TRIPP նախագիծ և տարածաշրջանային լարվածություն. «Alpha Persian»-ի 17-րդ թողարկման գլխավոր թեմաները

04 Օգոստոսի 2026, 13:00

«Alpha News»-ի պարսկալեզու ալիքն իր 17-րդ թողարկմանը ներկայացրել է տարածաշրջանային, քաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական վերջին կարևորագույն զարգացումները։ Թողարկման առանցքում են ՀՀ նոր կառավարության ձևավորումը, հայ-իրանական տնտեսական ու էներգետիկ օրակարգը, TRIPP նախագիծն ու տարածաշրջանային մարտահրավերները։
 
1. Հայաստանի ներքաղաքական զարգացումներ
— Նիկոլ Փաշինյանի վերանշանակումը․ ՀՀ նախագահի հրամանագրով, խորհրդարանական մեծամասնության առաջադրմամբ, Նիկոլ Փաշինյանը վերանշանակվել է վարչապետի պաշտոնում։

— 9-րդ գումարման Ազգային ժողովի մեկնարկը․ Նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստում պատգամավորներին քաղաքական միասնության կոչ է արվել՝ հանուն երկրի տնտեսական հզորացման և տևական խաղաղության։

2. Հայ-իրանական հարաբերություններ, էներգետիկա և TRIPP նախագիծ
— Բարձրաստիճան տնտեսական բանակցություններ․ Իրանի ԱԳ փոխնախարար Համիդ Ղանբարին Երևանում քննարկել է ենթակառուցվածքային ծրագրերի արագացումն ու տրանսպորտային կապերի ընդլայնումը։

— Իրանական ներդրումներ Հայաստանում․ Իրանի ԱԳՆ պաշտոնյան այցելել է «Քարակերտ Սթիլ» գործարան՝ վերահաստատելով Թեհրանի պատրաստակամությունը աջակցելու հայաստանյան իրանական բիզնեսին։

— Փաշինյանը՝ TRIPP նախագծի մասին․ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ TRIPP-ը տարածաշրջանային խոշոր ծրագիր է, և Երևանը պատրաստ է փարատել դրա վերաբերյալ Թեհրանի բոլոր մտահոգությունները։

— Գազի ներկրում և նոր կամուրջ․ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել կրկնապատկել իրանական գազի ներկրումը, իսկ 2027 թվականին նախատեսվում է Արաքս գետի վրա նոր կամրջի շինարարության մեկնարկը։

3. Տարածաշրջանային լարվածություն
 
— Մեդիա-հակամարտություն Թեհրանի և Բաքվի միջև․ Իրանի կողմից ադրբեջանական պետական AzTV-ն «թշնամական» հայտարարելուց հետո, Բաքուն պատասխան քայլով իր տարածքում արգելափակել է իրանական Mehr և Səhər լրատվամիջոցները։

— The Telegraph. Իրանի ցամաքային շրջափակում․ Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը դիտարկում են հարևան երկրների սահմանային անցակետերի փակման միջոցով Իրանին տնտեսական մեկուսացման ենթարկելու ծրագիրը։

Տասնվեցերորդ թողարկումը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://youtu.be/V3GH9aqgvL4

Հիմա եթերում