30 տարի ապահով ենք ապրել, հիմա անընդհատ սպասում ենք վատ լուրի ․ «Ժողովուրդն է խոսում»
09 Մայիսի 2025, 23:50
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում մենք հարցախույզ ենք արել մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։
«Հայաստանը երկու սխալ արեց։ Նախ այն, որ Ղարաբաղը չճանաչեց, երկրորդը, որ Ռուսաստանից հրաժարվեց։ Օրինակ՝ Բելառուսը, որը Ռուսաստանի «պոչից կպած ման է գալիս»։ Ո՞վ կարող է Բելառուսին բան ասել։ Ձեր Եվրամիությունը, ԱՄՆ-ն ձեզ չեն պաշտպանի»,-հարցախույզի ժամանակ նշել է քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ ասել է․
«Տեսեք, թե Թուրքիայի ղեկավարն ինչ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, Ռուսաստանի հետ։ Մեր ղեկավարության կարծիքը չեմ կիսում։ Պետք է այնպես անել, որ մեր երեխաների համար լավ լինի։ Ասում են, որ պետք է սահմաններ գծել, դրանում վատ բան չկա, բայց չի կարելի հենց այնպես սառեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունները»։
«30 և ավելի տարի ապահով ենք ապրել, ավելի վստահ ենք մեր գլուխը բարձին դրել։ Հիմա ոնց որ անընդհատ սպասում ենք որևէ վատ լուրի»,- հավելել է հարցված քաղաքացիներից մեկը։