Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները թանկացել են

06 Հունիսի 2025, 18:00

Գնաճը մեր երկրում նոր թափ է հավաքել։ Կյանքը Հայաստանում օրեցօր թանկանում է։ Սա հերթական իրականացված բացասական կանխատեսումն է, որի համար դեռ 2024թ-ի տարեվերջին կային օբյեկտիվ հիմքեր, այդ թվում՝ իշխանությունների հարկային քաղաքականությունը:

Գնաճն այս տարվա մայիսին 2024թ-ի մայիսի համեմատ կազմել է 4.3%: Առանձին ապրանք/ծառայությունների պարագայում պատկերն այլ է:

Սննդամթերքի տասներկուամյսա գնաճը կազմել է 7.4%, ձկնամթերքի պարագայում՝ ավելի քան 20%, միրգն ու բանջարեղենը ևս երկնիշ են թանկացել: Թանկացել է նաև առողջապահությունը, կրթությունն ու տրանսպորտը՝ համապատասխանաբար 3,4%, 4.2%, 7.8 %:

Այսպիսով, թանկանում են թե՛ կարևոր նշանակության ծառայությունները, թե՛ առաջնային ապրանքները։ Դրանց թվում, իհարկե, ամենածանրն առաջին անհրաժեշտության պարենամթերքի թանկացումն է։

Սա ծանր է մի կողմից, քանի որ այնպիսի մթերքների է վերաբերում, առանց որոնց դժվար է առողջ կենսաապահովումը պատկերացնել, մյուս կողմից առկա սոցիալական իրավիճակի համատեքստում է ծանր: Իսկ ի՞նչ ունենք: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Հայաստանի բնակչության մոտ 23%-ը բախվում է պարենային անապահովության խնդրին՝ թերսնված է: Բնական է, որ առաջին անհրաժեշտության մթերքի թանկացումը հատկապես հանրության այդ հատվածի համար է բավական ծանր:

Այս մասով, նշենք, որ հացաբուլկեղենն օրինակ թանկացել է 3,3 %-ով, արևածաղկի բուսայուղը՝ 15,2 %, հացը՝ 3,9 % և այլն:

Որո՞նք են թանկացումների պատճառները:

Դրանք ուսումնասիրելիս կարելի է խոսել և՛ համաշխարհային շուկաներից եկող գնաճային ազդեցությունների, և՛ սեզոնային ազդեցությունների, և՛ անշուշտ գործող իշխանության կողմից իրականացվող հարկային տեռորի մասին։ Իհարկե դրանց ուսումնասիրումը կարևոր է՝ իրավիճակը գնահատելու և կանխատեսումներ անելու համար, բայց կարևոր է՝ ազդեցությունների տեսանկյունից։ Իսկ ազդեցությունն ակնհայտ է՝ անկախ պատճառներից, թանկանում է մարդու ապրուստը, ոչ ճոխութան, այլ՝ առաջնային անհրաժեշտության։

Այս իրավիճակը, սոցիալական խնդից զատ նաև վիրավորական և ամոթալի բաղադրիչ ունի՝ ի դեմս իրականության և դրա հետ կապ չունեցող քարոզչության: Մեզ համոզում են, որ աղքատությունը պետք է հանել գլուխներից, համոզում են, որ մենք հարստանում ենք ավելի արագ, քան պետական պարտքն է ավելանում, համոզում են, որ սկսել ենք 50 տոկոսով ավելի լավ ապրել, քան 2018թ-ին: Այս պարագայում յուրաքանչյուրիս է մնում հարցի պատասխանը՝ իսկ ո՞վ է մեր երկրում սկսել 50 տոկոսով ավելի լավ ապրել։