Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Հայկական «ժողովրդավարությունը» չստիպեց ԱՄՆ-ին հրաժարվել իր շահերից

07 Դեկտեմբերի 2023, 13:30

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Երբ նոյեմբերի կեսերին ամերիկյան Պետդեպարտամենտը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է ռազմական և այլ օգնության տրամադրումը Ադրբեջանին, չեղյալ է համարել բարձր մակարդակի որոշ այցեր, և երբ Վաշինգտոնն հայտնեց, որ երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հետ կապված բանակցություններում, հենց Հայաստանում սկսվեց մի ամբողջ տեղեկատվական արշավ, որի էությունը հանգում էր այն թեզին, որ «Վաշինգտոնը որոշել է իր առաջնահերթությունները տարածաշրջանում և աջակցելու է «հայկական ժողովրդավարությանը»: Կային «տաք գլուխներ», որոնք ավելի հեռուն գնացին և, փաստացի, հայտարարեցին, որ ԱՄՆ-ն պատրաստ է զսպել Թուրքիային, որպեսզի նա գործողություններ չանի Հայաստանի դեմ, իսկ Անկարան իր հերթին կզսպի Ադրբեջանին…

Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչպիսի «ժողովրդավարություն է» կերտել Փաշինյանի Հայաստանում  (ֆարսը Ալավերդու ավագանիում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին, և որը թույլ տվեց «ՔՊ» կուսակցությանը զավթել իշխանությունը նաեւ այս քաղաքում ամենաթարմ օրինակն է «Ժողովրդավարության մահվան» վերաբերյալ, «Փաշինյանի դեմոկրատիայի բաստիոնում») և անդրադառնանք, թե ինչպես է այս իրադարձությունը ներկայացվել հայկական ԶԼՄ-ներում, և ինչ է տեղի ունեցել ի վերջո Վաշինգտոնի և Բաքվի հարաբերություններում։

Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչպիսի «ժողովրդավարություն է» կերտել Փաշինյանը Հայաստանում  (ֆարսը Ալավերդու ավագանիում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին, և որը թույլ տվեց «ՔՊ» կուսակցությանը զավթել իշխանությունը նաեւ այս քաղաքում ամենաթարմ օրինակն է «Ժողովրդավարության մահվան» վերաբերյալ, «Փաշինյանի դեմոկրատիայի բաստիոնում») և անդրադառնանք, թե ինչպես է այս իրադարձությունը ներկայացվել հայկական ԶԼՄ-ներում, և ինչ է տեղի ունեցել ի վերջո Վաշինգտոնի և Բաքվի հարաբերություններում։

Որպեսզի հասկանաք, թե դա ինչ ուժեղ ազդեցություն է թողնում հասարակության գիտակցության վրա, ներկայացնենք Ձեզ հայկական լրատվամիջոցների՝ նոյեմբերի 15-ից հետո հրապարակված նյութերի վերնագրերի մի քանի օրինակներ.

  • ԱՄՆ-ը մենակ չթողե՛ց ՀՀ-ին՝ ՌԴ-ի, Թուրքիայի մեջտեղում․ Ադրբեջանը ահռելի ճնշման տակ է՝ ուզածը չի ստանա
  • ԱՄՆ-ն զսպո՛ւմ է Թուրքիային՝ չհարձակվե՛լ ՀՀ-ի վրա
  • ԱՄՆ-ն վերաֆորմատավորում է ռեգիոնը
  • Բաքվի սադրանքներն աչքի առաջ՝ Արեւմուտքը շտապում է զինել ՀՀ-ին
  • Ինչո՞ւ է ԱՄՆ-ն աջակցում մեզ
  • Արևմուտքը 2 սցենար ունի՝ Ալիևին պարտադրել խաղաղություն կամ գոնե արգելել պատերազմը
  • Ալիևին բերում են սեղանի շուրջ, ստիպում բանակցել․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որ ԱՄՆ հետ ոտք մեկնի
  • Եղել է կտրուկ զրույց, Բլինքենը պարզ է շարադրել. շուտով փակագծեր կբացվեն Արցախի ճակատագրի հետ կապված
  • ԱՄՆ սպառնացե՞լ է Բաքուն հրթիռակոծել․ ՀՀ վրա ռազմական հարձակումն այս պահին կանխվել է․ ինչ է կատարվել
  • Ադրբեջանը խաբել է` ԱՄՆ–ն պատժում է․ Արևմուտքը շտապում է, ՀՀ–ն ընդունել է պայմանները և երաշխիք ստացել:

Ու ո՞րն է այս ամենի վերջնաարդյունքը:

Նախ, դեկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը կայցելի Ադրբեջան՝ բանակցություններ վարելու այս երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկրորդ՝ նույն Պետդեպարտամենտը դեկտեմբերի 6-ին հայտարարեց, որ ԱՄՆ իշխանությունները չեն ասել, որ չեն պատրաստվում շարունակել աշխատանքը Ադրբեջանի հետ։ Այս մասին Մեթյու Միլլերն ասել է ճեպազրույցի ժամանակ։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Բաքվի հետ համագործակցության դադարեցումը հակասում է Վաշինգտոնի շահերին և չի նպաստում տարածաշրջանում խաղաղությանը։

Փաստորեն, Միացյալ Նահանգները հայտարարեց, որ իրենք ոչ միայն ընտրություն չեն կատարել տարածաշրջանում հօգուտ «հայկական դեմոկրատական ​​բաստիոնի», այլեւ հստակորեն նշել են, որ պաշտոնական Վաշինգտոնի օրակարգում ընտրության հարցը որպես այդպիսին նույնիսկ չկա։ ԱՄՆ-ում ոչ ոք չէր պատրաստվում ընտրություն կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ու համացանցի հայկական հատվածում ոչ մի քարոզչական տեսանյութ չէր կարող փոխել այս ամենը։

Տրամաբանության և քաղաքական ռեալիզմի տեսանկյունից՝ պաշտոնական Վաշինգտոնի պահվածքում դատապարտելի ոչինչ չկա. մեր տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական թիրախը շարունակում են մնալ Իրանը և Ռուսաստանը, և իռացիոնալ է կորցնել գործիքը, որով կարելի է իրականացնել Թեհրանի և Մոսկվայի դեմ գործողություններ՝ միայն այն հիմքով, որ դա կհամապատասխանի Հայաստանի երկարաժամկետ և ռազմավարական շահերին։

ԱՄՆ-ն ունի իր շահերը, պաշտոնական Լոնդոնն ունի իր շահերը (ոունենալ հնարավորություն ստանալ իրանական նավթը), Մոսկվան և Թեհրանն ունեն իրենց շահերը (պատահական չէ, որ Ադրբեջանում Իրանի դեսպանը վերջերս բաց տեքստով հայտարարեց, որ «նարատիվներն, ինչպիսիք են «Զանգեզուրի միջանցքը» չեն կարող իրականացվել»): Եվ ոչ ոք չի հրաժարվի իր շահերից միայն այն պատճառով, որ կարգախոսների մակարդակով «Հայաստանն ավելի ժողովրդավար երկիր է», քան Ադրբեջանը։

Ցանկացած այլ խոսակցություն հասարակական կարծիքի մանիպուլյացիա է, որը պայմանավորված է Հայաստանի ղեկին կանգնած մարդկանց շատ նեղ խմբի անձնական շահերով… Նրանք, միգուցե, ապաստան ստանան դրսում, եթե Հայաստանն ընկնի նոր ցնցումների անդունդը, բայց ի՞նչ կանեն այն մարդիկ, ովքեր 5 տարի այս վիճակում են, իշխանությունն առավոտից երեկո մարդկանց ուղեղները լվանում է՝ իրականության հետ կապ չունեցող նարատիվներ տարածելով…

Ցանկացած նոր առողջ իշխանություն պետք է սկսի տեղեկատվական դաշտի բարելավումից, քանի որ այն, ինչ այսօր տեղի է ունենում այս դաշտում, ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական դիվերսիա մի ամբողջ ժողովրդի դեմ…