Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Ովքե՞ր են պետական պարտքի աճից արագ հարստացող «մենք»-ը

08 Մայիսի 2025, 18:20

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ ԵԱՏՄ երկրների ցանկում Հայաստանն աճող պարտք ունեցողներից է: Հանձնաժողովի տվյալները վերաբերում են 2025թ. հունվարի դրությամբ անդամ-երկրների պետական պարտքի աճին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ:

Այդ տվյալների համաձայն՝ Հայաստանի պարտքն աճել է 4,4%-ով: Հայաստանի ցուցանիշը գերազանցում է Ղրղզստանին (+12.8 %): ՌԴ-ի և Բելառուսի պարագայում ցուցանիշներն անկումային են՝ համապատասխանաբար -8.8% և -4.4 %-ով:

Ինչ վերաբերում է արտաքին պարտքի ճյուղային կառուցվածքին, ապա ամենամեծ աճը գրանցել են Հայաստանը (բանկային ոլորտում՝ +16,7%) և Ղազախստանը (բանկային ոլորտում +17,2%):

Փաստացի, ստացվում է, որ Հայաստանի պետական պարտքը անընդհատ աճում է ոչ միայն մեր իսկ նախորդ ժամանակաշրջանների ցուցանիշի համեմատ, այլ նաև՝ ԵԱՏՄ-ում ամենաարագ աճող պարտք ունեցող երկրներից ենք:

Իհարկե, պետական պարտքի մասին խոսելիս, օբյեկտիվություն պահելով, պետք է անդրադառնանք ներքին և արտաքին պարտքի՝ ընդհանուրի մեջ համամասնությունների փոփոխությանը:

Ըստ այդմ՝ մեծացել է ներքին պարտքի մասնաբաժինը Կառավարության պարտքի ընդհանուր թվի մեջ: Սա մի կողմից դրական է, քանի որ այդպիսով կրճատվում են պարտքի սպասարկման արտարժութային ռիսկերը: Բայց կա հարցի մյուս կողմը. ներքին աղբյուրներից ներգրավված միջոցներն ավելի թանկ են, իսկ դա նշանակում է, որ ավելի մեծ գումարներ բյուջեից կուղղվեն դրանց սպասարկմանը, ինչն արդեն իսկ խնդիր է պետական բյուջեի համար:

Միևնույն ժամանակ պետական պարտքի ցուցանիշը, դրա սպասարկման ավելացող բեռը պարզապես վիճակագրություն չէ. այն բավական լուրջ սոցիալ-տնտեսական բաղադրիչներ ունի:

Առաջին հերթին, օրինակելի պարագայում սպասարկմանն ուղղվող միջոցներն, այլ հավասար պայմաններում, եթե չունենայինք այսքան մեծ պարտքային բեռ, ենթադրաբար կուղղվեին այլ ծախսերի, այդ թվում՝ բնակչության սոցիալական ծախսերի սպասարկմանը, կարիքների ապահովմանն ու բնակչության իրական կենսամակարդակի բարձրացմանը:

Բնակչության կենսամակարդակի հետ առնչություն ունի վերջերս հնչած թեզը՝ «մենք ավելի արագ հարստանում ենք, քան ավելանում է պետական պարտքը»: Փորձենք հարցադրումներով անդրադառնալ կամ ովքե՞րեն այդ «մենք»-ը ժամանակի և տարածության մեջ:

1. Ավելի արագ հարստանալու հնարավորինս օբյեկտիվ հիմնավորումները վերջին տարիների մակրոտնտեսական ցուցանիշներն են, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն: Ցուցանիշներ, որոնք արտաքին, ժամանակավոր, ազդեցությունների արդյունքում են, և ռիսկային են նրանով, որ ինչ-որ պահից չեզոքանում են: Մյուս կողմից այդ ցուցանիշները ներառական չէին. մենք գործ չունենք ներառական՝ բնակչության լայն շերտերի համարժեք հասանելի աճերի հետ: Այսինքն, տարածության մեջ, ավելի արագ հաստացող «մենք»-ը բնակչության լայն շերտերը չեն:

2. Ժամանակի կտրվածքով, այսօր անընդհատ աճող պետական պարտքն ու դրա սպասարկմանն ուղղվելիք գումարները վերաբերելու են մեզ, իսկ հետագայում՝ մեր սերունդներին:
Դրանք, ըստ էության, բնակչության կենսամակարդակին չուղղվող գումարներ են: Հետևաբար՝ առավել քան օբյեկտիվ է հարցադրումը՝ ովքեր են պետական պարտքի աճից արագ հարստացող «մենք»-ը: