Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Վարդանի երգը». audiobook

27 Դեկտեմբերի 2023, 16:11

Alpha News-ի բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է Ռաֆայել Պատկանյանի «Վարդանի երգը» բանաստեղծությունը:

Այն մինչ այսօր հայ ժողովրդի սիրված ազգային երգերից է: Բանաստեղծության մեջ ասվում է, որ Վարդանի նման ոչ ոք չսիրեց Հայաստանը, նրա հետնորդները մոռացան Վարդանի պատգամը և ատելության փոխարեն պարսիկին սեր ու հարգանք ցույց տվեցին: Վասակների թիվը շատացավ, պարսիկն ունի հզոր երկիր, իշխում է շատ ազգերի, իսկ հայն ունի միայն անուն, որը հաճախ ամոթից չի էլ ընդունում: Պատկանյանն ընդգծում է, որ ամեն անգամ լուսնի տխրամած դեմքին նայելիս հիշում է ազգի թշվառ վիճակը.

Բարձրորակ և ժամանակակից ոճով կատարված ձայնագրությունը կօգնի աշխարհի ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայի՝ հարմար և հաճելի ճանապարհով ամուր կապ պահպանել ազգային մշակույթի հետ։

Հայ գրականության ամենահայտնի ստեղծագործությունները՝ դպրոցական արդի դասագրքերից, Alpha News-ը ներկայացնում է աուդիոգրքի տարբերակով։